Ալիևը սպառնում է Հայաստանին և մարտահրավեր նետում ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն  իրեն իրավունք է վերապահել Հայաստանի դեմ ագրեսիա կիրառել ցանկացած պահի, երբ հարմար գտնի։

Իր  վերջին հարցազրույցում նա խոստովանել է, որ ինքն անձամբ է հրահանգել «պատժել» հայկական կողմին, իր իսկ հորինած «առանց պատճառի ագրեսիայի» համար, ինչը հանգեցրել է երեք հայ զինծառայողների մահվան։ Գրում է infoteka24.ru-ն:

«Այսօր հայկական բանակը լիովին ոչնչացված է և ի վիճակի չէ մեզ դիմակայել։ Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին՝ ինչպես իրենց ուժերով, այնպես էլ նրանց գործընկերների օգնությամբ։ Ամենափոքր սպառնալիքը կտեսնենք, կոչնչացնենք։ Սա պետք է բոլորը իմանան ու հասկանան»,- հայտարարել է ռազմական հանցագործը։

Նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ Ալիևը որոշել է, որ կարող է ինքնուրույն որոշել, թե ինչպես և որքանով կարող են զինվել այլ երկրներ՝ անտեսելով բոլոր տեսակի իրավական նորմերը և կոնվենցիաները։ Այս երևույթը միայն ու միայն լիակատար անպատժելիության հետևանք է Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո:

Մյուս կողմից՝ Ալիևն այնքան է ստել, որ նրա խոսքերն այլևս չեն ենթարկվում որևէ քննադատության։ Եթե ​​հայկական բանակը «ամբողջությամբ ոչնչացված է», ինչո՞ւ պետք է ագրեսիա ցուցաբերի նման «հզոր» Ադրբեջանի դեմ։

Հարցազրույցի ընթացքում Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը օգնության  հույս ունի Ղազախստանի օրինակով, ակնհայտորեն նկատի ունենալով ՀԱՊԿ-ին, և հավելել, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Ադրբեջանին՝ դրանով իսկ ցույց տալով, որ լուրջ չի վերաբերվում ռազմական դաշինքին։ Թուրքիայի աջակցությամբ Ղարաբաղում գրանցված հաջողությունն այն աստիճանի գլխապտույտ է առաջացրել բռնապետին, որի հոգեկան առողջությունը լուրջ հարցեր են առաջացնում․ նա կարծում է, որ կարող է դիմակայել Ռուսաստանին, եթե վերջինս որոշի ցույց տալ ՀԱՊԿ-ի ուժը։ Միամիտ մոլորություն այսպիսի փորձառու քաղաքական գործչի համար։