2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 7

Սկիզբը` այստեղ 

 

Այսօր Բրյուսելում, Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում կայացել են Ռուսաստանի կողմից առաջադրված անվտանգության երաշխիքների և ապահովման շուրջ Ռուսաստան- ՆԱՏՕ բանակցությունները: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արդեն ավարտված նիստի արդյունքները կանխատեսելի էին դեռ դեկտեմբերից: Ցավոք, դրանք նույնպես, ինչպես հունվարի 10-ի Ռուսաստան- ԱՄՆ բանակցությունները, դրական արձանագրում, առաջընթաց չեն ունեցել, այսինքն` Ռուսաստանին, չեն տրվել նրա պահանջած անվտանգության երաշխիքները, մասնավորապես, դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակումից հրաժարում, Ուկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկել, հետխորհրդային հանրապետություններում ռազմաբազաներ չտեղադրել և այլն:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ բացառել էր Ռուսաստանի հետ փոխզիջման հնարավորությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Սրանից (և ոչ միայն…) պարզ էր արդեն, որ ՆԱՏՕ-ն, Արևմուտքը չեն հրաժարվելու ՌԴ մատնանշած կարմիր գծերը խախտելու իրենց մտադրությունից և այդ ուղղությամբ վարվող քաղաքականությունից:

Սակայն մինչ այս ամենին հանգամանորեն անդրադառնալը, մեկ անգամ ևս ընդգծենք, որ ՌԴ առաջադրած պահանջների մերժումը նախևառաջ բխում է Միացյալ Նահանգների, իսկ եթե ուզում եք սկզբնաղբյուրն իմանալ, ապա ԱՄՆ-ի և Արևմուտքի ետևում կանգնած համաշխարհային գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի դիրքորոշումից: Թե ինչո՞ւ, դեռ կանդրադառնանք…

Դեռ հունվարի 9-10-ը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը ՌԴ կողմից առաջադրված, Ռուսաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող, արդարացի և ողջամիտ առաջարկների կառուցողական քննարկման փոխարեն դարձյալ պտտացրել է իր հորինած հրեշավոր կեղծիքի հնամաշ ձայնապնակը` Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ: Եվ սա` չնայած այն իրողությանը, որ Ռուսաստանը մինչ այդ քանիցս հավաստել է, որ չունի Ուկրաինա ներխուժելու որևէ մտադրություն:

Ավելին. ԱՄՆ պատվիրակության ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ոչ միայն վերոնշյալ թեման է առաջ քաշել, այլև ընդգծել Միացյալ Նահանգների մտադրությունն Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ՌԴ-ի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Արդեն բանակցություններից հետո Շերմանն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հիմնական ֆինանսական հաստատությունների դեմ, խստացնել արտահանման վերահսկողությունը և օգնություն տրամադրել դաշնակիցներին Ուկրաինա ներխուժման դեպքում։

«Associated Press»-ը և «Bloomberg»-ն ավելի վաղ գրել էին, որ եթե Ռուսաստանը զորքեր մտցնի Ուկրաինա, ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին ավելացնել այն երկրների ցանկում, որոնք ենթակա են արտահանման ամենախիստ սահմանափակումների: Այժմ այն ​​ներառում է Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան ու Կուբան։ Շերմանի խոսքով` ԱՄՆ-ը չի պատրաստվում սահմանափակել նոր երկրների մուտքը ՆԱՏՕ։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի դուռը մեկ այլ երկրի համար», – ասել է նա։

Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո այդ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցում, որը Ռուսաստանի առանցքային առաջարկներից է։ Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի չընդլայնման իրավական երաշխիքների թեման լուրջ առարկություններ է առաջացրել ԱՄՆ-ի կողմից, մինչդեռ ռուսական կողմը չի կարող շեղվել այս պահանջից։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի վերոնշյալ սպառնալիքը բանակցություններից կարճ ժամանակ անց «ծաղկեցրել» է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը` հավելելով «աննախադեպ» բառը («աննախադեպ կոշտ պատժամիջոցներ»):

Արձագանքելով լրագրողի խնդրանքին` մեկնաբանելու ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը, որն ավելի վաղ ԱՄՆ-ին առավելագույն պատասխանատվության կոչ էր արել և հայտարարել, որ հնարավոր չէ առճակատման սրման հետ կապված ռիսկերը գնահատել, Փրայսն ասել է.

«Ես չէի թերագնահատի ԱՄՆ-ի լծակները և մեր ունեցած հավաքական լծակները։ «Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի, և նույնիսկ ավելին, երբ մենք աշխատում ենք… ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ միասին»:

Սա առայժմ քարոզչական, հոգեբանական, քաղաքական հարթություններում ռուս-ամերիկյան հակամարտության հերթական ու ցայտուն վկայությունն է:

Ինչպես ասել է Շերմանը բանակցություններից հետո, ամերիկյան կողմն ընդգծել է, որ Մոսկվան պետք է ընտրություն կատարի՝ սկսի դեէսկալացիա ռուս-ուկրաինական սահմանին, կամ բախվի հետևանքների հետ։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի, ինքն ասել է, որ Միացյալ Նահանգները դեէսկալացիան սահմանում է որպես ռուսական զորքերի վերադարձ իրենց զորանոցներ կամ ծանուցում Միացյալ Նահանգներին, թե ինչ զորավարժություններ են անցկացվում Ռուսաստանում և որն է դրանց նպատակը:

«Նրանք կարող են ապացուցել, որ ներխուժելու մտադրություն չունեն… զորքերը զորանոց վերադարձնելով… կամ մեզ ասելով, թե ինչ զորավարժություններ են անցկացվում և որն է դրանց նպատակը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը դեռ չգիտի, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է նման դեէսկալացիայի։

Այսպիսով ստացվում է, որ ԱՄՆ-ը ՌԴ-ին հետևանքներով է սպառնացել ոչ միայն Ուկրաինա ներխուժելու, այլև զորքերը զորանոցներ չվերադարձնելու կամ դրանց բնույթի ու նպատակների մասին իրեն չզեկուցելու դեպքում: Սա, թերևս, Միացյալ Նահանգների լկտիության գագաթնակետն է: Վերապահումով ենք արտահայտվում, քանի որ ԱՄՆ-ը նախկինում քանիցս արդեն գերազանցել է այդ առումով իր իսկ սահմանած հակառեկորդները:

Արձագանքելով հետևանքների հետ բախվելու վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքին, Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանին վախեցնելու և շանտաժի ենթարկելու փորձերը ցանկալի արդյունք չեն տա։ Նա կրկին հերքել է Ուկրաինա մոտալուտ ներխուժման մասին տեղեկությունը։

Ուկրաինայի հետ սահմանից «ուժերը դուրս բերելու», զորքերը զորանոցներ վերադարձնելու Միացյալ Նահանգների կոչին երեկ արձագանքել է նաև ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը: Ռուսաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որտեղ զորքեր տեղակայել երկրի ներսում, և զորավարժությունները կշարունակվեն, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ. հայտարարել են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Ուկրաինայի հետ սահմանից «ուժերը դուրս բերելու» կոչերից հետո։

«Մեր որոշումն է՝ որտեղ և երբ զորավարժություններ անցկացնել ազգային տարածքում,- նշված է դեսպանատան թվիթերյան էջում:- Մենք կշարունակենք դրանք իրականացնել, քանի որ դա բխում է անվտանգության շահերից»:

Դեսպանատանն ընդգծել են, որ չեն հասկանում այն ​​տրամաբանությունը, որով Շերմանը կոչ է անում Ռուսաստանին զորքերը դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանից, երբ Ռուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն չի ցանկանում քննարկել Եվրոպայում զորքերի թիվը։

ԱՄՆ չարամտությունն ընդգծվում է այն տեղեկատվության համապատկերին, որ դեկտեմբերի կեսից տեղյակ լինելով անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի և այլնի հետ կապված ՌԴ պահանջներին, 2021փ. դեկտեմբերի վերջին գաղտնի հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելուն:

Անցած երկուշաբթի վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները, հիշյալ օգնության հատկացման մասին հայտնել է CNN-ը: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել հրետանային զինատեսակներ, ռազմամթերք, ռադիոտեղորոշիչ հսկողության սարքավորումներ և այլն։ CNN-ի աղբյուրների փոխանցմամբ` առաքումները դեռ չեն սկսվել։ ԱՄՆ Կոնգրեսը Կիևին լրացուցիչ օգնության մասին ծանուցել է հունվարի սկզբին։

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն՝ մոտ 770 մլրդ դոլարի չափով, որով նախատեսվում է 300 մլն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային, ևս 150 մլն. դոլար` բալթյան երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համար։ Ի հավելումն սրա, Ուկրաինային այս տարվա համար հատկացվել է ևս վերոնշյալ 200 միլիոնը, այսինքն, ընդհանուր առմամբ, կես մլրդ դոլարի ռազմական օգնություն` 50 մլն դոլարով ավելի, քան 2021թ. հատկացվածը:

2014 թվականից Վաշինգտոնն ավելի քան 2,5 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ուկրաինական տարածք զենքի և զինտեխնիկայի մատակարարումը կարող է Կիևին մղել երկրի հարավ-արևելքում (Դոնբասում) հակամարտությունն ուժով լուծելու փորձերի։ Հենց դա էլ սպասվում է առաջիկայում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան