Կանդրադառնա՞ն Ղազախստանի դեպքերը մեր տարածաշրջանում զարգացումների վրա (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Ղազախստանում ընթացող դեպքերից։ Այսօր Ղազախստանի հարցով հրավիրված ՀԱՊԿ արտահերթ առցանց գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անկարգությունները Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ են եղել:
Տոկաևի խոսքով՝ զանգվածային անկարգությունների ալիքը Ղազախստանում բռնկվել է «միասնական հրամանով»: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ ավազակախմբերը փորձել են զենք ու զինամթերք ձեռք բերել: Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանն ավելի ուշ ապացույցներև կներկայացնի աշխարհին ահաբեկչական ագրեսիայի պատրաստման մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ չի կարելի է թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարի իրագործումը: ՌԴ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է արտաքին միջամտության արդյունք: «Սա արտաքին միջամտության ո՛չ առաջին, ո՛չ վերջին փորձն է»,- ընդգծել է Պուտինը: Արա Պողոսյանը զուգահեռներ անցկացնելով 2018-ին Հայաստանում եղած գունավոր հեղափոխության հետ՝ ասաց, որ մեզանում արյունով չէր լինի դա իրագործել՝ հաշվի առնելով մեր միատարրությունն ու ազգային առանձնահատկությունները։ Այդ պատճառով ղեկավար կառույցները ամեն երկրում կիրառում են տվյալ երկրին համապատասխան տեխնոլոգիա՝ իրենց ազդեցության ղեկավարություն իշխանության բերելու համար։
Արա Պողոսյանը ևս այն համոզման է, որ Ղազախստանում թուրքական աշխարհի ստեղծման պլանն է գծվում և ընթացիկ գործողությունները այդ համատեքստում են իրականացվում։ Այնտեղ պանթուրանական ծրագրին են դիմակայում։
Անդրադարձանք նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում Ղազախստան հայկական զորք ուղարկելու փաստին, որը, չգիտես հատուկ միտումո՞վ, քննադատվեց այն շրջանակների կողմից, որոնք Հայաստանում արևմտյան շահերն են սպասարկում։
Ի՞նչ ազդեցություն կունենա ղազախական դեպքերը տարածաշրջանում։ Հաղորդման հյուրը վերլուծեց զարգացման հնարավոր սցենարները։
Մանրամասները՝ տեսանյութում