Ղազախստանի նախագահը հունվարի 11-ին կներկայացնի երկրի վարչապետի նոր թեկնածուին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ղազախստանը»:

Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին:

« Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին», – ասված է հաղորդագրության մեջ: