Հայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան

Հայ զինվորականները Ղազախստան են մեկնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 70 զինծառայողի մասին է, ովքեր զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Հավաքական խաղաղապահ ուժեր կարող են ներառվել հատուկ զինվորականներ, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմեր և ուժեր, ՀԱՊԿ երկրների կողմից հատկացված միջոցներ։