Հրթիռային հարձակում Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա

Իրաքյան աղբյուրները հաղորդել են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Վիկտորիա ամերիկյան բազայի ուղղությամբ արձակվել է առնվազն չորս հրթիռ:

Parstoday-ի տեղեկացմամբ,  հրթիռային հարվածից հետո բազայում միացել է տագնապի ազդանշանը:

Ըստ Բաղդադի և Վաշինգտոնի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ամերիկյան ուժերը պետք է լքեին Իրաքը մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը: Սակայն Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրաքում ամերիկյան ուժերի առաքելությունը ռազմականից փոխվել է խորհրդատվականի և այդ երկրում կշարունակեն մնալ որոշակի թվով ամերիկացի զինվորներ: