Արգելվում է մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառքը

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա տոպրակների վաճառքի արգելքը։ Օրենքը ընդունվել է դեռևս 2020 թ․ գարնանը, սակայն ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Հակոբ Սիմիդյանը։

«Գիտենք, որ պլաստիկից պատրաստված իրերը մեծ վնաս են հասցնում շրջական միջավայրին և կարծում ենք, որ շատ կարևոր սահմանափակում է։ ՏԻՄ-երը ևս պետք է ակտիվ ներգրավվեն և ապահովեն օրենքի կիրառումը»։

Սիմիդյանը պարզաբանեց, որ խոսքը որոշակի տեսակների` մինչև 50 միկրոն աստիճանի տոպրակների մասին է, բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված, փաթեթավորման համար նախատեսված տոպրակները»։

Փաշինյանը շեշտեց, որ այս օրենքի վերահսկողությունը դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա։