Վարդենիսում Արամ Մելքոնյանն ընդդիմությանն առաջարկում է վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել

Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկում է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնում է News.am-ը։

Այսօր՝ հունվարի 3-ին, համայնքապետարանում համակիրների հետ հանդիպմանն Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:

«Ընդդիմությունը խաբելով է ձայներ հավաքել, եկեք բացեիբաց, բաց ճակատով գնանք ընտրության, մեր թիմը ամուր կանգնած է, մեր ձայները կորած չեն եւ մենք պայքարը շարունակելու ենք»,- ասել է Արամ Մելքոնյանը: