Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Լենա Նիկողոսյանին

Նիկոլ Փաշինյանը Լենա Նիկողոսյանին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Լենա Գալուստի Նիկողոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի (06-Գ27-17.3-Ղ3-1) պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։