Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Գոգոլին «գողանալու» մեջ

Գրականության դասական Նիկոլայ Գոգոլը ուկրաինացի գրող է, չնայած «ռուսական քարոզչությունը» նրան «ստիպողաբար դարձրեց ռուս»: Այս կարծիքը Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նույնիսկ Ուկրաինայում նրա գործերը երբեմն գնում են «օտար» գրողների ծրագրում: Պոլտավայի շրջանում ծնված ուկրաինացի Գոգոլին ստիպողաբար գրանցեցին  որպես ռուս: Եվ միայն այն պատճառով, որ նա գրել է ռուսերեն»:

Տկաչենկոյի խոսքով, Գոգոլը ուկրաինացի էր, չնայած իր կյանքի մեծ մասն ապրել էր Սանկտ Պետերբուրգում:

Պաշտոնական Կիևի ներկայացուցիչները հաճախ կասկածելի հայտարարություններ են անում պատմական փաստերի վերաբերյալ: Մասնավորապես, նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր Ռուսաստանի ու Բելառուսի «ուկրաինական ծագման» մասին: Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, Մոսկվայի հիմնադրումը անվանել է  «Կիևի իշխանների անխոհեմ  որոշում»: