Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ էր քվեարկել 81 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ ձայներ չկային։

Նշենք, որ նախագծի ընդունմանն անհրաժեշտ էր 80 ձայն։ Գրանցված 104 պատգամավորներից 23-ը չեն քվեարկել։

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 4.5-6 ժամ հետո։