«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»․ Ալիև (լուսանկար)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է Սյունիքի՝ «ադրբեջանական հող» լինելու մասին իր հայտարարությունը, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է խաղաղասիրության միակողմանի քարոզը:

«Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում `Հայաստանի համար»,-ասել է Ալիևը:

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Սյունիքի «միջանցքում»: