Արկադի Տեր-Թադևոսյանը դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ․ Սեյրան Օհանյանը՝ Կոմանդոսի մասին

Խոր վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր մարտական լավագույն ընկեր, հաղթանակած հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա Հայրենիքի իրական նվիրյալ էր և իր ընտրությունը կատարել է Արցախյան ազատամարտի առաջին օրերին, երբ արյան կանչով, սրտի թելադրանքով վերադարձավ Հայրենիք և անցնելով պատերազմի ամենաթեժ ճակատներով, հերոսաբար դիմակայելով, պարտության մատնելով թշնամուն՝ դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ:

Նա դարձավ համազգային լեգենդ՝ ԿՈՄԱՆԴՈՍ:

Եվ մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ, միշտ անկեղծ խոսելով ժողովրդի հետ:

Վստահ եմ, այսօր մեզանից յուրաքանչյուրի սրտում շարունակում է հնչել նրա հարազատ ձայնը, յուրաքանչյուրիս սրտում անմոռանալի, թանկ հիշողություններ են և այն համոզմունքը, որ ԿՈՄԱՆԴՈՍ լեգենդը ապրելու է հավերժ:

-Եղբա’յր, իմ լավագույն, ազնիվ, հավատարի’մ ընկեր, ննջի’ր խաղաղությամբ…

Եվ թող հզոր, լուսեղեն հոգիդ, իր աներևույթ ներկայությամբ, համբերություն, սփոսանք բերի քո հիանալի ընտանիքին, բոլոր հարազատներին:

Սեյրան Օհանյան