Ես նկարագրեցի ձեզ մեզ կործանելու հավանական ծրագիրը, հիմա դուք արդեն գիտեք, թե ինչ է մեզ սպասվում

Ուշքի՛ եկ, իմ փառապանծ, տանջված, տաղանդավոր, խիզախ ՀԱՅ ԱԶԳ

 

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալու պահից Փաշինյանի հիմնական նպատակը գրեթե ողջ հասարակությանը պառակտելն ու պատերազմ հրահրելն էր, այլ ոչ թե ազգի բարեկեցությունը կամ արդարության հաստատմանը հետամուտ լինելը։ Մեր հասարակության ներսում թշնամություն սերմանելով, եկեղեցուն, որպես հայերի միասնության հիմք, պախարակելով, հարվածելով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ նա, իր քաղաքական թիմի կամ յուրայինների հետ միասին, իրականացրեց և իրականացնում է մի կործանիչ ծրագիր։

Նախորդ իշխանությունների սխալների վրա կառուցելով իր ռազմավարությունը, միաժամանակ ստի, դեմագոգիայի, մանիպուլյացիայի ու պոպուլիզմի միջոցով Փաշինյանը հասարակության մի մասի համար, հանձին իրեն, ստեղծել է փրկչի կերպար` իբր յուրաքանչյուր հայ մարդու հարազատ,ուտող- խմող ղայդին մուժիկ, նակիններից փրկող դուխով, պուպուշ, համեստ ընտանիքով ղեկավար,թրաշով, Մոնթեի պես՝ ձեռքը բինտով փաթաթած հայ մարդ։

Խաղալով այս դերերը, ինչպես նաև որոշ կարգուկանոն մտցնելով ստորին օղակներում, կոռուպցիայի առումով Նիկոլը  թաքցրեց անտառում ծառերը, և ժայռերը` լեռներում։

Նա շեղեց հասարակությանն իրական գերխնդիրներից, ինչպիսիք էին, օրինակ, պատերազմը, դրան պատշաճ (առանց կլուբնիկի և անհրթիռ թանկարժեք ինքնաթիռների) նախապատրաստվելը և այլն։

Նիկոլը փորձեց յուրաքանչյուր հայի մեջ սերմանել Ռուսաստանի կայսերական քաղաքականության թեզը, և հայի ուղեղում մցնել այն, թե իբր ռուսներն էին ցանկանում Արցախը հանձնել իրենց շահերից ելնելով։ Թեև մասամբ, բայց դա նույնպես նրան հաջողվեց:

Իր թեժ ելույթներում նա Հայաստանի բոլոր դժվարությունները, բացթողումները, ձախողումները գցեց նախկինների, Պուտինի և նրա ընկերների, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի վրա, և աղքատ ու անգրագետ զանգվածի վրա հենվելով, «ղարաբաղյան կլան», «ղարաբաղցի թուրք» պիտակավորումներով ժողովրդի մի մասի մեջ ատելություն սերմանեց արցախցիների և միմյանց նկատմամբ:

Փաշինյանը փորձում է հասարակության գիտակցության մեջ մտցնել այն գաղափարը, որ արևմտամետ Հայաստանը երջանիկ և հանգիստ կլինի ՆԱՏՕ-ի հովանու ներքո, նրան խաբելով ու չտեղեկացնելով, որ ՆԱՏՕ-ի «հովանու» ներքո նշանակում է.

  • Պահանջել դուրս բերել Գյումրիից 102-րդ ռազմաբազան և օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից:
  • Ամբողջովին կորցնել Արցախը և, ամենակարևորը, արցախցիներին:

102-րդ ռազմաբազայի հեռացումից հետո Հայաստանի դարբասները բացել Թուրքիայի առջև, կամ Հայաստանը սկուտեղի վրա մատուցել իր պանթուրքական ծրագրերի իրագործմանը հետամուտ մեր վաղեմի թշնամուն:

Փաշինյանը հավանաբար հույս ուներ, որ երկու շաբաթվա ընթացքում մենք կպարտվենք, և Ռուսաստանը ֆիզիկապես ժամանակ չի ունենա միջամտել հակամարտությանը: Սա Փաշինյանին հիանալի հնարավորություն կտար Արցախը հանձնել լիովին ու վերջնականապես:

Սակայն ամեն ինչ, ի սկզբանե, չընթացավ ըստ այդ ծրագրի: Մեր քաջ զինվորները հզոր դիմադրություն ցույց տվեցին և մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն (ըստ տարբեր աղբյուրների, 20 000֊ 25 000 զոհ): Արցախի մի  մասը թեև գրավվեց թշնամու կողմից, մի մասը նվեր տրվեց, սակայն Արցախը կանգուն մնաց, իսկ հայ զինվորը ոչ փաշինյանական հրամանատարներին լսեց, ոչ նայեց թուրքի արդիական զենքերին, ոչ էլ սպասեց միջազգային հանրության օգնությանը, այլ հերոսաբար մարտնչեց ու պաշտպանեց սուրբ հողը, չնայած հարձակման հիմնական ուղղություններով ադրբեջանական կողմի վիթխարի առավելությանը: Պատերազմի մեկնարկից 3 շաբաթ անց ադրբեջանական կողմը հիմնականում սպառեց իր հարձակողական ներուժը և գտնվում էր գրեթե աղետի եզրին: Հիշենք Նախագահ Ալիևի սպառնալիքները, երբ նա պարզ տեքստով հայտարարեց, որ ռազմական օգնություն է խնդրելու Թուրքիայից, ու դրանից հետո հսնկարծ հանձնեցին Շուշին: Անառիկ ամրոցի հանձնումը մեծ հարված էր զորքի և ազգի համար։

Մենք`սթափ հայերս, շնորհակալ ենք Ռուսաստանին ու նրա նախագահին, որ խաղաղապահներ մտցնելով հակամարտության գոտի, հասցրեց կանխել Արցախի բնակչության և, ընհանրապես, Հայաստանի համար հիշյալ ծրագրով նախատեսված աղետը, շփոթմունքի մեջ գցելով դավաճան Փաշինյանին, անօրինականորեն և, հավանաբար, գաղտնի տվյալներ հավաքելու նպատակով բունկեր մտած Աննային, 88 ուսապարկերին, գործակալական մեծ և խորամանկ ցանցին։

Այն թատրոնը, ինչ մենք հիմա տեսնում ենք. Փաշինյանի դեմագոգիան, բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխությունները, ոչ թե մասնագետների, այլ իրեն հավատարիմ, անգամ առանց պատշաճ կրթության անձանց նշանակումները պետական բարձր, խիստ պատասխանատու պաշտոններին, հասարակության մեջ պարտվողականության և հիստերիայի դրսևորումներն իրականում այն կեղտոտ ծրագրի շարունակությունն են, որոնք Փաշինյանը նպատակ ունի իրականացնել: Ծրագրի դեռ անավարտ կետերից են`

1)Ռուսաստանից անջատումը։

2)Մուտքը դեպի արևմտյան աշխարհ և ՆԱՏՕ-ի կազմ:

3)Մեղրիի միջանցքի կամ Մեղրիի տրամադրումը թշնամուն, հնարավոր է նույնիսկ` ողջ Սյունիքի:

4)Հայաստանի թրքացումը։

Մեր հասարակության անգետ անդամներին միգուցե թվա, թե ՆԱՏՕ-ի պաշտպանությունը փոքր Հայաստանին երաշխավորում է խաղաղություն, իսկ բանակի կրճատումն առանց պարտադիր զորակոչի. բարձր աշխատավարձով, համով ուտելիքներով ապահովված 15 000-անոց կորպուսի առկայություն, սակայն իրականում Հայաստանից Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դուրս գալուց հետո մեր երկիրը կդառնա իդեալական պլսցդարմ՝ Իրանին ՆԱՏՕ-ի հնարավոր հարվածի համար: Ադրբեջանի տարածքից հարվածները հղի են Ադրբեջանի համար ծանր և անուղղելի հետևանքներով, քանի որ այդ հարվածներին Իրանից հզոր պատասխան կտրվի, իսկ անպաշտպան Հայաստանը, որի վրա կախված կլինի ոչ թե մեկ, այլ առնվազն երեք դամոկլյան թուր, ստիպված կլինի ենթարկվել, համաձայնել, անել այն ամենը, ինչ նոր «դաշնակիցները‰ կասեն իրեն:

Ամենափոքր անհնազանդության դեպքում Անկարան և Բաքուն Երևանին սիրով ցույց կտան, որ անհրաժեշտ է լիարժեք և լիովին կատարել «ավագ գործընկերների» կամքը, հակառակ պարագայում հետևանքները ծանր են լինելու:

Այս ամենը նկատի ունենալով, մեր հասարակությանը խնդրում եմ ոչ թե ենթարկվել Փաշինյանի դեմագոգիկ հնարքներին, ոչ թե փողի դիմաց մասնակցել կեղտոտ թատրոններին, երեխաներին տանել քաղաքական հանրահավաքներին, որտեղ ժողովրդին պառակտող և ագրեսսիվ կոչեր են հնչում, այլ սթափվել։

Ես նկարագրեցի ձեզ մեզ կործանելու հավանական ծրագիրը: Հիմա դուք արդեն գիտեք, թե ինչ է մեզ սպասվում։ Աստված Ձեր ընտանիքներին պահապան։

Ուշքի՛ եկ, իմ փառապանծ, տանջված, տաղանդավոր, խիզախ ՀԱՅ ԱԶԳ։

 

Տաթեւ Արցախի ֆեյսբուքյան էջից