Կառավարության անդամները հրաժարվեցին պատասխանել նախկին իմքայլականների հարցերին

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանին ԲՀԿ պատգամավորները բացակայում են նիստերի դահլիճից: Նրանք բոյկոտել են: Իսկ Կառավարության անդամները հրաժարվեցին պատասխանել պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի և Գոռ Գևորգյանի ոչիշխանահաճո հարցերին՝ խնդրելով հարցերը ձևակերպել գրավոր:

Թագուհի Թովմասյանի հարցը «Հրանտ Մաթևոսյան» Հիմնադրամի տնօրենի աղմկահարույց հայտարարության մասին էր, որ խզում է Կառավարության հետ համագործակցությունը, պատճառաբաներով, թե Կառավարությունը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները:

Գոռ Գևորգյանը հարց ուղղեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման կրճատման մասին, չնայած այն փաստին, որ ՄԻՊ գրասենյակը թե պատերազմի, թե հետպատերազմյան շրջանում կատարել է հսկայածավալ և շատ կարևոր աշխատանք:

Սոֆյա Հովսեփյանը կառավարությանը հարց ուղղեց. «Առաջիկայում կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր, մասնավորապես հացահատիկի առումով ի՞նչ ենք անելու»:

Երեք հարցերի համար էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատգամավորները թող գրավոր ուղղեն իրենց հարցերը, և կառավարությունը կպատասխանի: