Սկանդալային բացահայտումներ․ թուրքական գործակալները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դեմ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է:

Այս իշխանությունը թրքամետ ու թրքահաճ է՝ երևում է այս թիմի կողմից վարվող թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ:

Հիշենք, պատմության դասագրքերում թուրքական չափորոշիչներ ներմուծելու նրանց համառ փորձերը, հայոց պատմությունը թուրքական տարբերակով խեղելու նրանց ջանքերը: Իսկ առավել ցնցողը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կատարված բացահայտումներն էին: Դրանք ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հայտնվել են մարդիկ (հոգաբարձուների խորհրդում, տնօրենի պաշտոնում), որոնք տարիներով թուրքական կողմի հետ սերտ համագործակցել են ու թուրքական փողերով իրականացրել գրանտային տարբեր ծրագրեր, հանդես են եկել հաշտեցման նախաձեռնություններով:

Թուրքիան տարբեր ուղղություններով աշխատել է Հայաստանի դեմ, ոչ միայն դրսում՝ ոչ միայն եվրոպական կառույցներում, եվրոպական պատգամավորներին կաշառելով, այլև արդյունավետ լինելու համար տարիներով աշխատել է հենց Հայաստանի ներսում։ Ներդրվել են հսկայական գումարներ ու ստեղծել է թրքասերների շրջանակ: Առավել հաճախ է խոսվում այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը հսկայական գումարներ են ներդրել Հայաստանում գործակալական ցանց ստեղծելու համար։ Լրտեսական ցանցի կարկառուն դեմքերն այսօր իշխանություն են և իրականացնում են Թուրքիայի սցենարները: Տրվում են նաև գործակալների անուններ։

Մանրամասները՝ տեսանյութում