Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը, տեղեկացնում է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:

Նշվել է,որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ: