Նիկոլը՝ Գինեսի ռեկորդների գրքում․ Գառնիկ Իսագուլյան

Այն, որ Նիկոլն իսկապես աննախադեպ ու անկրկնելի որոշումներով ու գործողություններով Արցախը կործանելուց հետո Հայաստանն է տանում կործանման, այլևս անհերքելի իրողություն է։ Վաղը՝ 22․03․2021 թ․, տեղի է ունենալու ևս մեկ աննախադեպ գործողություն, այն է՝ Վարչական դատարանի կողմից ընդունված որոշումից հետո, երբ անքննելի փաստ է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է Օնիկ Գասպարյանը, Նիկոլը պատրաստվում է Գլխավոր շտաբին ներկայացնել, իր կարծիքով՝ նոր Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանին (սա նրանց համար, ովքեր դեռևս մտածում են, թե Նիկոլի կազմակերպած արտահերթ ընտրություններում հնարավոր է Նիկոլին «հաղթել»)։

Հ․Գ․ Զինված ուժերի շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և Գլխավոր շտաբին․ զորամասի հրամանատարը իրավասու է զորամասի տարածքում հանցագործություն կատարած ցանկացած անձի (այդ թվում նաև՝ նախագահին և վարչապետին) ձերբակալել, Գլխավոր շտաբը ևս զորամաս է և այդ զորամասի հրամանատարը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով Օնիկ Գասպարյանն է, ուստի նա իրավասու և պարտավոր է վաղը՝ 22․03․2021 թ. Նիկոլ Փաշինյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնին ներկայացնելու պահին ձերբակալել, հանցանքը կատարելու պահին։ Հուսով ենք՝ այդպես էլ տեղի կունենա, այլապես կարելի է համարել, որ Հայաստանում օրենքներն այլևս չեն աշխատում և ամեն ոք կարող է անել այն, ինչ ցանկանում է։

 

Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ