Արգելվել է Հրազդանի ԲԿ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ իրականացնել

Արդարության վերականգնման ճանապարհին…հայցի ապահովումը բավարարվեց.

Հիշեցնենք, որ դատարան ներկայացված պահանջով խնդրել էինք

Անվավեր ճանաչել Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թվականի հունվարի 26-ի անցկացված մրցույթի արդյունքները Ն.Վանեսյանի մասով:

Անվավեր ճանաչել Նարեկ Վանեսյանի վերաբերյալ մրցույթի արդյունքը անփոփոխ թողնելու մասին ՀՀ Կոտայքի մարզպետի 02.02.2021թ. թիվ 35-Ա որոշումը,

Նարեկ Վանեսյանին ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչել,

Պարտավորեցնել ՀՀ Կոտայքի մարզպետին Նարեկ Վանեսյանին «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակել:

Փաստաբան Տիգրան Ղազարյան