Փարիզը և ֆրանսիական մի շարք քաղաքներ մեկ ամիս կփակվեն՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով

Փարիզը, Նիցցան և մեկ տասնյակից ավելի ֆրանսիական քաղաքներ մեկ ամսով կանցնեն լիակատար արգելափակման՝ մի քանի շրջաններում COVID-19 վարակների աճի և հիվանդանոցների հագեցվածության ֆոնին։ Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:

Երկրի 16 դեպարտամենտներում, ներառյալ Փարիզը, այսօրվանից կանցնեն արգելափակման՝ վարակի երրորդ ալիքի ֆոնին։

Արգելվում է ճանապարհորդությունն այդ տարածքներից: Արգելափակման տակ գտնվող վայրերում դպրոցները կմնան բաց: Ոչ առաջին անհրաժեշտության խանութները կփակվեն, մինչդեռ գրախանութներին թույլատրվում է բաց մնալ:

Փակման ընթացքում մարդիկ կկարողանան շրջել և սպորտով զբաղվել, բայց պետք է ունենան ձևաթուղթ ու իրենց տներից կարող են հեռանալ ոչ ավելի 10 կիլոմետր: