Հանրապետականն ավելի քան երբևէ պետք է ունենա ասելիք ու անելիք

Հանրապետականն ավելի քան երբևէ պետք է ունենա ասելիք ու անելիք։

Իմ Հանրապետական ընկերներս և ես պայքար սկսեցինք ապագա կապիտուլյանտի թրքահպատակ ռեժիմի դեմ, երբ շատերը կամ ծափահարում էին նրան, կամ հարմար լռում։

Այսօր պայքարողները բարեբախտաբեր անհամեմատ ավելացել են,բայց Հանրապետականը շարունակում ու շարունակելու է լինել ապազգային խունտայի դեմ պայքարի կիզակետում։

Ես հպարտ եմ, որ Հանրապետական եմ։

Հպարտ եմ, քանի որ Անկախության պայքարի ռահվիրա Աշոտ Նավասարդյանի, պետականաշեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Հայոց Բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի և ալիևներին երկու անգամ ծնկի բերած նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարակիր զինակիցն եմ։

Հպարտ եմ, քանի որ Հանրապետականի իշխանության տարիներին, մեր բոլոր սխալներով հանդերձ, Հայաստանի հետ հաշվի էին նստում։

Հպարտ եմ, քանի որ Հանրապետականի կառավարման շրջանում հայ ժողովուրդը հաղթեց թշնամուն Ապրիլյան պատերազմում։

Հպարտ եմ, քանի որ այսօր էլ Հանրապետականի տարբեր սերունդներ ու նախ և առաջ երիտասարրները պայքարում են գաղափարի, այլ ոչ «30 արծաթի» համար։

Ազգային պետության վերակերտման պայքարը թևակոխում է կարևորագույն փուլ ,և իմ խորին համոզմամբ Հանրապետականն ավելի քան երբևէ ունի ասելիք ու անելիք։

Հ.Գ. «Հանրապետական կուսակցությունն ազգային պետություն կերտելու կուսակցություն է»:

Աշոտ Նավասարդյան։ 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից