Նիդերլանդները ևս ժամանակավորապես դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը

Նիդերլանդները դարձել է վերջիններից մելը, որը դադարեցրել է Oxford-AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը՝ հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ կապված մտավախությունների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն։

Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է՝ այս քայլը, որը կտևի առնվազն մինչև մարտի 29-ը, նախազգուշական միջոց է:

Նշվում է, որ Իռլանդիայի Հանրապետությունը ավելի վաղ ևս նման որոշում էր կայացրել՝ Նորվեգիայում մեծահասակների արյան մակարդելիության, թրոմբների առաջացման խնդրի մասին հաղորդագրություններից հետո:

Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA), որն այժմ արյան մակարդելիության դեպքերի ստուգումներ է կատարում, ասում է, որ պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել դրա ռիսկերը:

Դանիան, Նորվեգիան, Բուլղարիան, Իսլանդիան և Թաիլանդը արդեն դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութերի օգտագործումը: