Մխիթարյանը կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա խաղերը

Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածք է ստացել, որը կարող է սպասվածից լուրջ լինել։ Corriere dello Sport-ը գրում է, որ Մխիթարյանը «Ռոմայի» մարզաբազայում տեղաշարժվել է հենակների օգնությամբ։

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Շախտյորի» դեմ խաղի առաջ կեսում, որի հետևանքով փոխարինվեց։ Հայ ֆուտբոլիստը մանրակրկիտ բուժզզնում կանցնի՝ վնասվածքի լրջության աստիճանը հասկանալու համար։

Նախնական կանխատեսումների համաձայն՝ Մխիթարյանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից հետո։ Սա նաև նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերն աշխարհի առաջնության ընտրական փուլում ընդդեմ Իսլանդիայի և Ռումինիայի, որոնք կայանալու են մարտի վերջին։