Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաշինյանի հետ․ որպես երկրում ստեղծված իրավիճակի լուծում` անդրադարձ է կատարվել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: