ԶԼՄ-ները հայտնել են ՆԱՏՕ-ի կենտրոնում Ռուսաստանի Դաշնության շուրջ «պատերազմի բռնկման» մասին

ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհրդի հետազոտական ​​կենտրոնում «պատերազմ է բռնկվել» Ռուսաստանի վերաբերյալ հրապարակման պատճառով: Այս մասին գրում է Politico-ն:

Խոսքը երկու փորձագետների՝ Էմմա Էշֆորդի և Մեթյու Բերոուզի նյութի մասին է, որոնք հայտարարել էին, որ ԱՄՆ-ը չպետք է «չափազանց մեծ ուշադրություն դարձնի մարդու իրավունքների պաշտպանության թեմային Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում»: Հեղինակները նաև կարծիք էին հայտնել, որ պարտադիր չէ, որ «Ռուսաստանում ժողովրդավարացումը» օգուտ բերի ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին:

Ինչպես հաղորդում է թերթը, դրանից հետո Ատլանտյան խորհրդի 22 աշխատողներ և հետազոտողներ դատապարտել են երկու փորձագետներին: Նրանց կարծիքով, հոդվածը «ռուսամետ» է: Նրանք անհամաձայնություն են հայտնել դրանում բերված փաստարկների հետ և հայտարարել են, որ նյութը «չի ծառայում  իր նպատակին»: