Նարեկ Ղազարյանը Երուսաղեմում Իսպանիայի գլխավոր հյուպատոսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Իսրայելում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ:

Ն. Ղազարյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավորապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում ևս շարունակել երկխոսությունը: