Իշխանությունները հակաօրինական գործողություններ են իրականացնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ

Livenews.am-ի թղթակիցը լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ ՀՀ Զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ իրականացվում է 24 ժամյա արտաքին դիտարկում։ Ընդ որում, փետրվարի 25-ից հետո, երբ Գլխավոր շտաբը հանդես եկավ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, Օնիկ Գասպարյանը հայտնվեց իշխանությունների հակաօրինական գործողությունների թիրախում,  և այս դեպքը հերթական հակաօրինական, ապօրինի  գործողությունն է ՀՀ իշխանությունների կողմից՝  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ։

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հանդիսանում է ՀՀ Անվտանգության խորհրդի անդամ և նրա նկատմամբ իշխանությունների դրսևորած անօրինական վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։