Ռուսաստանի և Իրանի կողմնապահությունը հանգեցրել է հյուսիսային Սիրիայում Թուրքիայի նոր հարձակմանը

Ինչպես և ակնկալում էինք, Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի և կովկասյան թաթարների ագրեսիայի բացահայտ կողմնապահությունը (առնվազն՝ Ռուսաստանի և Իրանի կողմից, չնայած որ՝ ողջ աշխարհից…) վերջնականապես արձակել է Անկարայի և թուրք ֆաշիստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերը: Մենք ակնկալում էինք, որ թուրքերը շտապելու են հարձակվել տարբեր ուղղություններով: Եվ ահա՝ ապացույցները. 1) Էրդողանը փետրվարի վերջին բացահայտ սպառնացել է Հունաստանին և տարածքային պահանջներ ներկայացրել ամբողջ Էգեյան ծովի նկատմամբ: 2) Մարտի 1-ին հաղորդվել է, որ Թուրքիան «իր զինվորներով է ողողում Երուսաղեմը»՝ տասնյակ հազարավոր կեղծ ուխտավորներ ուղարկելով այս քաղաք: 3) Մարտի 2-ի առավոտյան Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Այն Իսա քաղաքի տարածքում զինված բախումներ են սկսվել Սիրիայի կառավարական ուժերի և թուրքամետ ահաբեկչական խմբավորումների միջև: Մարտերը կատաղի են, և դժվար է ասել, թե երբ կավարտվեն և ինչպես կեզրափակվեն:

Հարձակումը սկսվել է թուրքերի կողմից, այսինքն՝ սիրիացի թուրքոմանների կողմից, սակայն կան հավաստի տեղեկություններ, որ Սիրիայում թուրք սիրիացի թուրքոմանների քողի տակ հենց թուրքերն են պատերազմում այս երկրի օրինական կառավարության և քրդերի դեմ: Դա և թուրքական բանակի զինծառայողներ են, և «Բոզ քուրթ» («Գորշ գայլեր») խմբավորման ահաբեկիչներ, որոնք, ըստ էության, «MIT» թուրքական հատուկ ծառայության «ոչ հաստիքային» ծառայողներն են: Թուրքերի և ահաբեկիչների նպատակն ակնհայտ է. Այն Իսա քաղաքի գրավումը և Թուրքիայի կողմից գրավված տարածքների ավելացումը: Համենայնդեպս, թուրքոման-ահաբեկիչները և Թուրքիայից ժամանած ռազմական անձնակազմերը նույն շարքում են՝ կողք կողքի կռվում են Սիրիայի դեմ: Սիրիական անվտանգության աղբյուրը «Շաֆաք» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «սիրիական բանակը պատասխանել է՝ գնդակոծելով թուրքերի կողմից աջակցվող գրոհայինների թիրախների ուղղությամբ, Այն Իսայից արևելք ընկած գյուղամերձ Շարմարակ գյուղի մոտակայքում»:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զինված ուժերը Ռաքքա նահանգում գտնվող ռուսական զորամիավորման հետ միասին անցակետեր են տեղադրում Այն Իսայի շրջագծի երկայնքով, մինչդեռ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմակերպությունը (SDF, որի կազմի մեջ գլխավոր դերը խաղում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG-ն), որը պաշտոնական Անկարան համարում է «ահաբեկչական կազմակերպություն», արաբա-քրդական դաշինքի զորամիավորումները պահում է քաղաքի կենտրոնը, և սիրիական բանակի հետ փոխգործակցությամբ հետ է մղում թուրքերի գրոհները: Այս տարվա սկզբին Թուրքիայի աջակցությամբ գործող թուրքոմանական խմբավորումները ուժեղ ռմբակոծման են ենթարկել Այն Իսան, և ռուս զինվորականները պահանջել էին, որ SDF-ի ղեկավարությունը քաղաքը հանձնի Դամասկոսին՝ թուրքական բանակի գրավումը կանխելու դիմաց, նշում է «Շաֆաք»-ը: Սակայն հետո տեղի է ունեցել ինչ-որ բան, ինչը ստիպել է Ռուսաստանին փոխել մարտավարությունը. ռուս զինվորականներն ի վերջո արագ վերադարձան Այն Իսա:

Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին Ռուսաստանի ռազմական անձնակազմը սկսել է տարհանվել այս քաղաքից, սակայն անմիջապես փետրվարի 22-ին վերադարձել է Այն Իսա քաղաքում գտնվող բազան: Ըստ դիտորդների՝ Ռուսաստանը հենց այդ կերպ փորձել է ճնշում գործադրել SDF-ի հրամանատարության նկատմամբ, որպեսզի նա պայմանագիր կնքի Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի հետ և նրանց փոխանցի իրենց դիրքերը Այն Իսայի մոտակայքում և քաղաքում՝ դրանով իսկ կանխելով թուրքական բանակի և Թուրքիայի դաշնակից ահաբեկիչների հետագա հարձակումը:

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ դեռ փետրվարին SDF-ի և YPG-ի  հրամանատարությունը նախազգուշացրել էր, որ «նոր պատերազմը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, եթե Սիրիան և Ռուսաստանը թույլ կտան տապալել քրդական ինքնավար վարչակազմը, ապա սա կհանգեցնի հետևանքներ ամբողջ Սիրիայի համար»: SDF-ի ղեկավարությունը և YPG հրամանատարությունը միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, կոչ են արել կանխել Թուրքիայի աճող ռազմական հարձակումը:

Մենք կշարունակենք հետևել հյուսիսային Սիրիայում տիրող իրավիճակին… Նամանավանդ որ, մարտի 2-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, պատասխանելով Սիրիայի հարցով Վաշինգտոնի և Անկարայի համագործակցության հեռանկարների մասին հարցին, պատասխանեց. «Սիրիայում մենք ընդհանուր շահեր ունենք Թուրքիայի հետ»: Մենք համարձակորեն ասում ենք Հայաստանի քաղաքացիներին. ԱՄՆ-ը Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունի ոչ միայն Սիրիայում, այլև Հայաստանում և Արցախում, իսկ հայերի դեմ թուրքական ագրեսիան նաև «ԱՄՆ-ի և Թուրքիայի ընդհանուր շահն է»…

Սերգեյ Շաքարյանց