Էս մարդը, որ ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է (տեսանյութ)

Մենք պատերազմը նաև պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։

Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։

Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից