Անիմաստ փորձերն էլ, էլ ավելի ահասարսուռ են դարձնելու թուրքահպատակների վերջաբանը

Փաստացի՝ պայքարի մի կողմում ՀԱՅՆ է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը

 

Ցանկացած իշխանություն ունի իր օրակարգային քաղաքական առաջնահերթությունները, մեկը կարող է տնտեսական ոլորտը շեշտադրել, մյուսը` ռազմական, երրորդը  կրթականն ու մշակութայինը, մի ուրիշն էլ` տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն։ Բայց համաշխարհային քաղաքական պատմության մեջ չես գտնի մի երկիր, որի իշխանությունը առաջնահերթություն հռչակի իր դարավոր  թշնամու շահը, հետևողականորեն լծվի այդ շահի սպասարկմանը և շարունակի մնալ իշխանության: Թեպետ ժամանակը մեր դեմ է, սակայն փաստ է, որ այս իշխանությունը այլևս չի կարող երկարաձգել իր քաղաքական գոյությունը:   Անիմաստ փորձերն էլ, էլ ավելի  ահասարսուռ են դարձնելու թուրքահպատակների վերջաբանը։

Հետևողականորեն Բանակի կազմալուծմանը լծված, Արցախը դավադրաբար հանձնած, մեծ թուրանի ճանապարհին Հայաստանը ասպատակողները դուրս են շպրտվելու մեր հողից:

Հ.Գ. Վերահաստատում եմ 2018 թվականի դիքորոշումս. Մի խումբ հայատյացներ, ուղղորդվելով Հայաստանի և Արցախի ինքնիշխանության դեմ գործող ուժերի կողմից,   օգտագործելով գունավոր հեղափոխություններին հատուկ քարոզչական թեզեր և տեխնոլոգիաներ, զավթեցին  իշխանությունը: Այս ամենի գլխավոր նպատակն էր.

ա. Պատերազմի միջոցով Արցախի հանձնումը ադրբեջանին:

բ. Հայաստանի անվտանգության մակարդակի զրոյացումը և թուրքիայի տարածաշրջան մտնելուն ուղղված գործուն աջակցությունը:

Ա կետն իրագործեցին, Բ կետը՝ մասամբ, և համառում են մնալ, որպեսզի ամբողջովին իրագործեն:

Փաստացի՝ պայքարի մի կողմում ՀԱՅՆ է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը: Դժվարին ուղի է, բայց ոչ մի ազնիվ պայքարող չի ընկրկելու, պայքարելու է մինչև վերջ։ Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն, սա է մեր մեջքը շտկելու ճանապարհը, սա է մեր անվտանգության և լինելիության խարիսխը:

 

Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyanֆեյսբուքյան էջից