Թուրքիայում ռազմական ուղղաթիռ Է կործանվել. զոհվածների թվում է թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ

Թուրքիայի արևելքում կործանվել է Cougar տիպի ռազմական ուղղաթիռը այն բանից հետո, երբ դուրս է եկել Բինգյոլ քաղաքից: Այս մասին ՌիԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռը Բինգյոլ քաղաքից մեկնել է 13:55-ին եւ կես ժամ անց նրա հետ կապը կորել է: Դրանից հետո անմիջապես սկսվել են որոնումները՝ օգտագործելով ավիացիան։

Վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել են. նրանք հոսպիտալացվել են։

«Թուրքիայի ցամաքային զորքերի գեներալը զոհվել է երկրի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

WarGonzo -ի հաղորդմամբ՝ զոհվել է թուրքական բանակի կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հավանաբար քրդերին կմեղադրի ուղղաթիռի կործանման համար և այդ պատրվակով նոր գործողություններ կսկսի Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ։