Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. Վահե Հակոբյան

Հակառակորդը Սյունիքի ամբողջ սահմանին ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ կրակում են, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Հակառակորդն ամբողջ սահմանի լայնքով ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում և անում են նաև գործողություներ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, սակայն դա թողած զբաղվում է ֆեյքերով»,- ասաց նա:

Վահե Հակոբյանը նշեց, որ ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում՝ սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, նույն այդ ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, անընդհատ կրակում են, և միաժամանակ օգտագործելով այլ երկրների կազմակերպությունների անուններ, մոտենում են բնակիչներին, գնում են ամեն ինչ, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ ավելի գումարներ:

«Եվ թե ովքեր են այդ հիմարկների իրական տերերը, այ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-ասաց Վահե Հակոբյանը: