Դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումները շարունակվում են ամեն օր

Արցախի Հանրապետության տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպի Արցախ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումների գործընթացը շարունակվում է ամեն օր:

Նշվում է, որ Արցախ մեկնելու համար նախապես գրանցվելու կարիք չկա:

«Մեքենաները մեկնում են Երևանի Կիլիկիա ավտոկայանից,  06.00-08.00 ժամերին»,- ասված է տարածված հաղորդագրությունում։