Պիտի հաղթանակեք բոլոր դժվարությունները, ազատագրեք հայրենի հողը և բոլոր ՏԵՍԱԿ թուրքին ծնկի բերեք. և ահա թե երբ…

Աստծո հետևորդ, պայքարող ժողովուրդն է միայն, որ կյանքի իրավունք կունենա

 

Ճշմարիտ եմ ասում ձեզ որ մեր հազարաւոր նահատակները մեր տկարութիւնը չեն, այլ ուժի աղբիւրը։ Մեր տկարութեան աղբիւրները մեր հաւատացած ստերն են, կեղծիքը, անմիաբանութիւնը, անհայրենիք մտածողութիւնը, ստամոքսի ու գրպանի գաղափարախօսութիւնը եւ հայրենածախումը անհատական շահերի դիմաց։

Ճշմարիտ եմ ասում ձեզ որ Աստուած երկրաշարժով արթնութեան կոչն ուղղել է ձեզ։ Արթնացէ՛ք ժողովուրդ եւ ապաշխարութեամբ տէ՛ր կանգնէք ձեր երկրին։ Հայաստանի բռնագրաւուած իւրաքանչիւր հողաշերտը մերը կը լինի։ Կեանքը, ժպիտն ու աստուածային ուրախութիւնը ձերը կը լինի  երբ դուք վերջնականապէս դադարէք մարդու ստեղծած սուտին հետեւել, եւ ընդունէք ձեր կատարած մեղքերն ու սխալները հայրենիքի, ձեր եղբայրների, եւ ձեր իսկ պատմութեան, ու ապագայի դէմ։

Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ երբ զինուէք սիրով, հայրենասիրութեամբ, ճշմարտութեամբ, նպատակասլացութեամբ, գիտութեամբ եւ միաբանութեամբ, պիտի տապալէք չարի իշխանութիւնը, պիտի յաղթանակէք բոլոր դժուարութիւններին, ազատագրէք հայրենի հողը եւ բոլոր ՏԵՍԱԿ թուրքին ծնկի բերէք։

Աստուծոյ հետեւորդ պայքարող ժողովուրդն է միայն, որ կեանքի իրաւունք կունենայ։

Տ. Սերոբ քահանայ

Յ. գ. Մեծ պահքը պատրաստութիւնն է յաղթանակի տօնին։

Ամերիկաբնակ հոգևորական, արժանապատիվ տեր Սերոբ քահանա Ազարյանի ֆեյսբուքյան էջից