Իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում Անժելա Էլիբեգովայի և Արա Սաղաթելյանի մասին (լուսանկարներ)

Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:

Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։

Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար։

Անժելա էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից։