Հիմա հասկացա՞ք, թե ինչ է նշանակում պետական մտածողություն ունեցող մարդու խոսք․․․

Ուզո՞ւմ էիք, չէ՞, որ Սերժ Սարգսյանը խոսի․․. Խոսեց, հիմա հասկացա՞ք, թե ինչ է նշանակում պետական մտածողություն ունեցող մարդու խոսք, պետության կառավարման բոլոր կողմերին, բոլոր նրբություններին տիրապետող պետական-քաղաքական գործչի խոսք, Արցախի անվտանգության երաշխավորի, գրագետ, խելացի, հավասարակշռված բանակցողի, արժանապատիվ գործընկերոջ խոսք․․Հիմա գոնե հասկացա՞ք թե ո՞ւմ էիք բերում 2018-ին և ո՞ւմ էիք մերժում, հիմա , գոնե հասկացա՞ք, որ պետություն ղեկավարելը, երկրի անվտանգությունը ապահովելը միայն լուրջ գործիչների առաքելությունն է և ոչ թե թափթփուկների, կապիտուլյանտների և դուրսպրծուկների․․․ Վստահ եմ՝ հասկացաք, հասկացաք այն, ինչ մենք՝ նախագահի թիմում և նրան հազարավոր սատարողներս գիտեինք ի սկզբանե, բացատրում էինք, բայց, դուք չէիք լսում․․․

Սպասենք հարցազրույցի երկրորդ մասին՝ ոչ պակաս հետաքրքիր և շատ փակագծեր բացող․․

Պայքարը շարունակվում է, էս կապիտուլյանտներին քշելու ենք, չկասկածեք․․․

Փետրվարի 20-ին ժամը 15․00-ին՝ Ազատության հրապարակում կհանդիպենք․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից