Նիկոլի երկրպագուների կազմակերպված միկրո հանրահավաքը Գյումրիում (տեսանյութ, կոլաժ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի աջակիցների՝ այսօր Գյումրիում կազմակերպած հանրահավաքին։  Քաղաքագետը հանրահավաքից լուսանկար և տեսանյութ է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը․

«Որոշ ժամանակ է դավաճան Նիկոլին սատարողները և Շիրակի մարզից ընտրված որոշ քայլիստ երեսփոխաններ գովազդում էին Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր նիկոլամետ հանրահավաքի մասին և ողջ հանրապետությունից նիկոլամետներին և նիկոլապաշտներին հրավիրում Գյումրի…

Արդյունքը` խայտսռակություն.լավագույն դեպքում 150֊200 մասնակից, որոնցից ոմանց, ըստ օդում կախված լուրերի, Վարդանանց հրապարակ էին բերում միկրոավտոբուսներով (կոլաժ)…Ըստ այդ նույն լուրերի, այդ մարդկացից շատերին բերել են Փանիկից, Հոռոմից, Արթիկից, Ազատանից, Էջմիածնից և այլ վայրերից…

Հուսամ, այսուհետ նիկոլականները վերջ կտան բոլոր գյումրեցիների անունից «վնգստալուն»…

Տեսանյութը արվել է 18.35 -ին…»։