Երևանում 500 նոր վերելակ է տեղադրվել. Հայկ Մարությանն անձամբ է ներկայացրել նոր վերելակի տեխնիկական բնութագրերը (տեսանյութ)

500 նոր վերելակների տեղադրման աշխատանքը պաշտոնապես կարող ենք ավարտված համարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և հրապարակել այն հասցեները, որոնցում նոր վերելակներ են տեղադրվել: