Մենք լինելու ենք այլընտրանքային ընդդիմություն․ Մհեր Արմենիա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր, երգիչ Մհեր Մեսրոպյանը

Անդրադարձ է կատարվել.

1․ «Ազգի ձայն» կուսակցության հիմնադրմանը, նպատակներին և հետագա անելիքներին

2․ Քաղաքական հետապնդումներին, լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու միտմանը

3․ 44-օրյա պատերազմում հանրությանը ստերով կերակրելու փաստին

Մհեր Արմենիան խոսելով 2018 թ. իրադարձությունների մասին կարևոր դիտարկում արեց՝ հիշեցնելով դագաղները, որոնք քաղաքացիները հանել էին փողոց և շեշտեց. «Ժամանակին մենք ծաղրեցինք մահը, իսկ այսօր այն եկավ և չոքեց մեր դռների առջև»։

Ինչ վերաբերում է ցույցերին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ դրանք պետք է լինեն միայն խաղաղ ցույցեր՝ առանց արյան և վիրավորանքի միմյանց հանդեպ։

Մանրամասները՝ տեսանյութում