ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել վերադարձած 5 գերիների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: