Պահանջը մեկն էր և է՝ երկիրը անշեղորեն պատերազմի տարած և պարտություն ստորագրած անձի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը

Նոյեմբերի 9-ից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում պարտված իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների պահանջ չի եղել: Պահանջը մեկն էր և է՝ երկիրը անշեղորեն պատերազմի տարած և պարտություն ստորագրած անձի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը:

Ի՞նչ է ստացվում.

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է  անցկացնել արտահերթ ընտրություններ,

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է հանրության լայն շերտերին քննարկել սույն գաղափարը,

«Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվել է իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարից:

Ահա այսպես, պատերազմից պատառոտված երկրում շարունակում ենք զբաղվել արհեստական և կեղծ օրակարգերի բուծմամբ: Ինչպես ասում են՝ ստեղծում են այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու են լուծել: Խնձորեսկի, Ճակատենի, Շուռնուխի, Արտանիշի, Սոթքի հողմակայանի և այլ համայնքների, ամենակարևորը՝ ռազմագերիների հարցով հո չէի՞ն զբաղվելու:

Հանրության լայն շերտե՛ր, մի՛ խանգարեք, իշխանությունը խիստ կարևոր գործով է զբաղված՝ երկնում է և հետո մերժում իր իսկ գաղափարները:

Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից