Լրագրությամբ իշխանության եկածը պայքարում է լրագրության դեմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է լրագրող Արմեն Հակոբյանը

Խոսեցինք «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագծի մասին, որը ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում։

Պատգամավորներն առաջարկում են՝ լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրն էլ, ըստ այս առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում, կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:

Արմեն Հակոբյանն անհեթեթություն համարեց այդ հիմնավորումը՝ նշելով, որ անանուն աղբյուրների վրա հղումներ անելով՝ իշխանության եկածները, որոնք տարիներ շարունակ ատելություն են գեներացրել հասարակության մեջ, ստի ու կեղծիքի միջոցով մանիպուլացրել մարդկանց: Պատերազմի 44 օրերի ընթացքում ստով կերակրեցին բոլորիս ու հետո փաստի առաջ կանգնեցրին, որնք պարբերաբար սրբագրում են իրենց հայտարարությունները և ասում, թե իբրև մենք իրենց ճիշտ չենք հասկացել, իրավունք չունեն մամուլի ազատության ոլորտում որևէ նախագիծ մշակել և ներկայացնել։

Այդ հակասական հայտարարություններից մեկն էլ արտահերթ ընտրություններին է վերաբերում, որը կիրակի օրը իմ քայլականները օրակարգից հանեցին՝ վախենալով Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունից։ Եթե արտահերթ ընտրություններն օրակարգից դուրս եկան, ապա ի՞նչ ճանապարհով է հնարավոր ազատվել իշխանությունը զավթածներից։

Մանրամասները՝ տեսանյութում