Չհամարձակվեք էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով․ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան՝ Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Նիկոլ Փաշինյան, ձեզ հավանաբար արդեն տեղեկացրել են, որ վաղը ես էլ եմ լինելու Ալմաթիում։ Սակայն, ձեզ հետ առնչվելու որևէ ցանկություն չունեմ։ Ի դեպ, ես քաջատեղյակ եմ, որ էմիսարների օժանդակությամբ կապ հաստատելու սովորություն ունեք, բայց իմ պարագայում դա ինչպես միշտ ապարդյուն է լինելու։ Այդ իսկ պատճառով չհամարձակվեք՝ էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով։ Դուք շատ լավ գիտեք, որ չեք կարող ինձ լռեցնել, որովհետև իմ հայրենասիրությունը և արժանապատվությունը վեր են բոլոր ձեր առաջարկներից։

Վաղ, թե ուշ, արդարությունը վերականգնվելու է՝ ես կվերադառնամ հայրենիք, իսկ դուք կհայտնվեք բանտում։ Մինչդեռ՝ Ղազախստանում զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ»։