Մարդիկ պատվաստվելով կարող են վտանգի տակ դնել նույնիսկ իրենց կյանքը, սակայն ձեռք չբերել երաշխավորված պաշտպանություն ու լինել վարակիչ

Անգլիայի գլխավոր բժշկի տեղակալը նախազգուշացրել է, որ մարդիկ, ովքեր ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութ, կարող են վիրուսը փոխանցել ուրիշներին և պետք է շարունակեն պահպանել մեկուսացման կանոնները:

«Sunday Telegraph»-ի համար նախատեսված հոդվածում պրոֆեսոր Ջոնաթան Վան-Թամն ընդգծել է, որ գիտնականները «դեռ չգիտեն վարակի փոխանցման վրա պատվաստանյութերի ազդեցության մասին»:

Իր հերթին, Մեթ Հենքոքը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում 80 տարեկանից բարձր մարդկանց 75%-ն արդեն ստացել է պատվաստանյութի առաջին ներարկումը: Նրանց թվում են նաև ծերանոցներում գտնվող ծերերը: Առողջապահության նախարար Էնդրյու Մարը BBC- ին հայտնել է, որ ծերանոցներում գտնվողների շուրջ երեք քառորդը նույնպես պատվաստվել է:

Համաձայն կառավարության կորոնավիրուսի վահանակի, Մեծ Բրիտանիայում ավելի քան 5,8 միլիոն մարդ արդեն ստացել է պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը:

«Pfizer-BioNTech»-ի և «Oxford-AstraZeneca» ընկերությունների պատվաստանյութերը պահանջում են երկու դեղաչափի ներարկում, և մինչ այժմ թվերն արտացոլում են միայն առաջին դեղաչափով կատարված պատվաստումները:

Պրոֆեսոր Վան-Թամն ասել է նաև, որ «ոչ մի պատվաստանյութ երբևէ չի եղել 100%-ով արդյունավետ, ուստի չկա երաշխավորված պաշտպանություն»:

«Նույնիսկ պատվաստանյութի երկու չափաբաժինը ստանալուց հետո, միևնույն է, կարող եք SARS-COV 2-ը փոխանցել մեկ ուրիշին, և այնուհետև փոխանցման շղթաները կշարունակվեն»,- ասել է պրոֆեսորը:

Եվ, ուրեմն, ի՞նչ է ստացվում. մարդիկ պատվաստվելով կարող են վտանգի տակ դնել իրենց առողջությունն ու նույնիսկ կյանքը, սակայն, այդուհանդերձ, ձեռք չբերել երաշխավորված պաշտպանություն, բացի այդ, հնարավոր է, որ վիրուսը կամ վարակը փոխանցեն ուրիշներին: Այդ իսկ առումով անհրաժեշտ է պատվաստումների հարցում ընդհանրապես լինել խիստ զգուշավոր, իսկ Covid-19-ի դեմ պատվաստվելու հարցում հատկապես, նկատի ունենալով, որ պատվաստանյութերի ստեղծումից ու զանգվածային կիրառումից դեռ շատ կարճ ժամանակ է անցել: Ինչ վերաբերվում է պատվաստումները պարտադիր դարձնելուն, ապա իշխանությունների ցանկացած այդպիսի փորձ, եթե դուք անձնապես դեմ եք դրան, պետք է սկզբունքորեն ու վճռականորեն մերժել, քաղաքացիական անհնազանդության տարբեր դրսևորումներով տալ հուժկու հակահարված:

«SARS-Cov-2 կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստուկները վեկտորային (messenger) տիպի են,-  իր ֆեյսբուքյան էջում գրել  և «Հանուն Առողջ Սերնդի» ֆեյսբուքյան խմբում իրազեկել է ժողովրդագրության և առողջապահական քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը:- Այս տիպի պատվաստուկներն առաջին անգամ են կիրառվում մարդկանց վրա։ Երկարաժամկետ հետևանքների մասին որևէ բան հայտնի չէ։ Որոշ մանրամասներ բերվում են մեկնաբանությունում։

CDC-ի վերջին (դեկտեմբերի 18, 2020) շրջաբերականում հատուկ նշում կա առ այն, որ «COVID-19 mRNA պատվաստանյութերը խստորեն կգնահատվեն անվտանգության համար»… այսինքն անվտանգության գնահատումը դեռ պետք է իրականացվի… հավանաբար ճիշտ այնպես, ինչպես նախորդ բոլոր պատվաստուկների անվտանգությունն է «ուսումնասիրվել ու գնահատվել»… այսինքն խարդախությամբ…

Ծանոթացեք AstraZeneca-յի պատվաստուկի ներդիրի այս հատվածին, որտեղ նշվում է շիմպանզեի ադենավիրուսի օգտագործման մասին, որպես վեկտոր…

https://t.me/TianasInsights/853»:

Այո, որոշ պատվաստանյութեր կարող են պարունակել մարդկային, կենդանական, բակտերիային և այլ ծագման մնացորդային ԴՆԹ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում զգուշացնում է «Ազգային վերահսկողության համակարգ»-ը և հավելում.

«Դեղերի և Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հաստատում է, որ որոշ պատվաստանյութեր պարունակում են գենետիկ նյութ։ Իսկ թե ինչ ազդեցություն է ունենում անհայտ ծագման օտար գենետիկ նյութը` ներթափանցելով հատկապես հղի կնոջ կամ աճող մանկական օրգանիզմ, կարելի է միայն պատկերացնել։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք։ Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը։ Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության, ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Այնպես որ, ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՈՐԵՎԷ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ»։

 

Արթուր Հովհաննիսյան