Ադրբեջանական բանակն անցնում է Թուրքիայի ՊՆ վերահսկողության տակ․volnacaspiya

Ադրբեջանական բանակը միանգամից մի քանի ուղղություններով անցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության վերահսկողության տակ: Այս մասին է հայտնում volnacaspiya.com լրատվամիջոցը։
Վերափոխվում է հրամկազմը ՝ դառնալով պրոթուրքական։ Այնուհետև Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքում ստեղծվում են թուրքական ռազմական կազմավորումներ, որոնք անմիջականորեն ենթակա են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, և ոչ մի կերպ ենթակա չեն ադրբեջանական հրամանատարությանը։ Սրանք վերահսկելու են տեղական զինուժը և այլախոհների դեմ պատժիչ գործողություններ են կատարելու:

Բացի այդ, շարունակվում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից սերող զինծառայողներին նվաստացնելու միտումը, ինչը բնորոշ է այս երկրի պանթուրքիստական ​​և ազգայնական ղեկավարությանը: Այս ամենով ադրբեջանական բանակը վերածվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության ստորաբաժանման ՝ կատարելով վերջինիս բոլոր ցուցումները և ամբողջությամբ գործելով Անկարայի շահերից ելնելով:

Սա, թերևս, երբեմնի անկախ Ադրբեջանի Թուրքիայի վերահսկողության տակ անցնելու ամենաակնհայտ և նկատելի քայլն է ՝ որպես այդ երկրի վիլայեթներից մեկը։