Զգուշացում իշխանություններին` չփորձեք COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել

Հայաստանում պատրաստվում են սկսել COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումները, աշխարհի մի շարք երկրներում այն սկսվել է ավելի վաղ: COVID-19-ը մարդկության դեմ կիրառելու նպատակով արհեստականորեն ստեղծված վտանգավոր ու բազմաթիվ դեպքերում մահացու վիրուս է` կենսաբանական զենք, որն աշխարհում արդեն մոտ 2 միլիոն կյանք է խլել, իսկ ըստ WSJ հրատարակչության վերլուծության , զոհերի իրական թվաքանակը գերազանցում է 2.8 միլիոնը:

Շատ կարևոր է նկատի ունենալ, որ COVID-19-ը բազմանպատակային կենսաբանական զենք է, նրա հիմնական նպատակներն են` մարդկության թվաքանակի կրճատումը, երկրների տնտեսությունների ավերումը, նրանց ծնկի բերելը, պետություններին և բնակչությանն այնպիսի վիճակի մեջ դնելը, որ նրանք զանգվածային պատվաստումից բացի, իրավիճակից դուրս գալու այլ ելք չտեսնեն: Ինչո՞ւ… Ահա սա թերևս ամենակարևոր հարցն է, որին կպատասխանեմ այս թեմայով իմ հաջորդ հրապարակմամբ, իսկ այժմ իշխանություններից պահանջում եմ, որ պատվաստումները ոչ մի դեպքում չփորձեն իրականացնել պարտադրելով, պարտադրության սկզբունքով:

Ավելին` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողին, կառավարությանն ու նրա ղեկավարին զգուշացնում եմ, որ COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր կերպով իրականացնելու դեպքում հասարակության գիտակից և առողջ ուժերը երկրում քաղաքացիական անհնազանդության, ինչպես նաև անհրաժեշտ ինքնապաշտպանության այնպիսի միջոցառումներ կկազմակերպեն, որի նմանը, կարծում եմ, իրենք դեռ չեն տեսել ու հաստատ կփոշմանեն ոչ միայն իրենց այդ հակաիրավական և հանցավոր մտադրությունից, եթե այդպիսին, այնուամենայնիվ, դրսևորեն, այլև իրենց տվյալ պաշտոնները զբաղեցնելուց: Կարծում եմ, բավական պարզորոշ և հասկանալի արտահայտվեցի…

Ընդգծում եմ` աշխարհում COVID-19-ի դեմ ստեղծված ոչ մի պատվաստանյութ, անկախ այն ստեղծողների և շահագրգիռ մասնագետների հավաստումներից, դեռ չի կարող անվտանգ համարվել, քանի որ կլինիկական փորձարկումները կատարվել են արագացված ընթացակարգով, դրանց համար բավարար ժամանակ չի հատկացվել, հատկապես դեռ բավարար ժամանակ չի անցել պատվաստանյութերի զանգվածային կիրառման պարագայում դրանց կանխատեսելի և անկանխատեսելի հնարավոր հետևանքներն ուսումնասիրելու, հաշվառելու և հասկանալու համար:

Օրերս հայտնի դարձավ, որ Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված առնվազն 23 մարդ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, հունվարի 14-ին հայտարարել է Նորվեգիայի դեղերի գործակալությունը: Հնարավոր է, որ նրանց թիվը հիմա, երբ կարդում եք այս հոդվածը, նույնիսկ ավելին է:

«Ստացվել են հաղորդումներ պատվաստումից հետո մահվան 23 դեպքի վերաբերյալ: Ներկայումս դրանցից 13-ը քննարկվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ ամերիկյան «Pfizer» ընկերության և նրա գերմանացի գործընկեր «BioNTech»-ի կողմից արտադրված պատվաստանյութերի օգտագործմամբ պատվաստումները Նորվեգիայում սկսվել են 2020թ. դեկտեմբերի 27-ից: Օսլոյում ծերանոցի բնակիչներն առաջինն էին, որոնք պատվաստվել են երկրում:

Տարեսկզբին հայտնի դարձավ, որ Նորվեգիայի տարբեր բնակավայրերում COVID-19-ի դեմ պատվաստված անձանցից երեք մարդ մահացել է: Նրանց մահը, սակայն, ըստ իշխանությունների, չի կարող կապված լինել պատվաստումների հետ: Միաժամանակ նշվում է, որ կատարվում է հետաքննություն, հետևաբար հարց է առաջանում` եթե հետաքննությունը դեռ ավարտված չէ, իշխանություններն այդ ինչպե՞ս իմացան կամ այդ ինչպե՞ս որոշեցին, որ նրանց մահը պատվաստումների հետ չի կարող կապված լինել: Դե պարզ է, թե իշխանություններն ինչ պետք է հայտարարեին նման դեպքում:

Կարևոր է նկատի ունենալ, որ պատվաստումից հետո կարճաժամկետ հատվածում մահվան վերոնշյալ 23 դեպքը գրանցվել է Նորվեգիայի բնակչության սոսկ չնչին մասի` մոտ 21 500 հոգու կողմից պատվաստանյութի դեռ ընդամենն առաջին դոզան ստանալուց հետո: Թե քանի՞ նոր դեպք կգրանցվի հաջորդ դոզայի կամ դոզաների ներարկումից հետո, դժվար է ասել: Հասկանալի է, որ երկարաժամկետ հատվածում և երկրի բնակչության թեկուզ կեսին պատվաստելու պարագայում զոհերի թիվն անհամեմատ մեծ է լինելու:

Բացի «Pfizer»-ի և «BioNTech»-ի պատվաստանյութերից, հունվարի 12-ին Նորվեգիա է առաքվել ամերիկյան «Moderna» ընկերության մշակած պատվաստանյութի խմբաքանակը:

Օրերս Հայաստանում պատվաստումների առնչությամբ համապատասխան հայտարարությամբ  է հանդես եկել «Ազգային Վերահսկողության Համակարգը»:

«ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԿԱՄԱՎՈՐ» վերտառությամբ այդ հայտարարության մեջ նշված է.

«ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսել է գլոբալիստական գրոհի հաջորդ փուլը։

Անշուշը, ամեն ինչ սկսվում է գովազդից, որի իրականացումն իր ուսերին է վերցրել անձամբ Արսեն Թորոսյանը։ Ըստ մամուլում առկա հրապարակումների, Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։

Իհարկե տարօրինակ է, որ իր Երևանյան հիվանդության մասին հայտարարած նախարարը գնում է հսկայական ռիսկի ու «ստանում» տարիների կլինիկական փորձարկում չանցած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Ավելին, տարօրինակ է, որ մինչպատերազմյան շրջանում խոսվում էր ամերիկյան պատվաստանյութի ձեռքբերման մասին, սակայն այսօր գովազդի առարկա է դարձել ռուսական արտադրության պատվաստանյութը։

Խիստ տարօրինակ է կորոնավիրուսի երրորդ ալիքի և կոնկրետ մահվան դեպքերի թվի «կանխատեսումը»։

Մասնագետների պնդմամբ երրորդ ալիքը սպառնում է հատկապես դպրոցահասակ երեխաներին, ում ստիպել և ստիպում են կրել դիմակներ դասերի ընթացքում։

Ի վերջո, եթե Արսեն Թորոսյանն արդեն տարել է COVID-19, և այդ պարագայում ունի բնականորեն ձևավորված իմունիտետ, ապա ինչու՞ է նա պատվաստվում։

Հարցադրումների խելամիտ պատասխանի ակնկալիքով` այնուամենայնից փաստենք, որ Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 25-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության իրավունք: Հետևաբար անհրաժեշտ է «ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԿԱՄԱՎՈՐ» ՀԱՅ հանրության շրջանում ձևավորված պահանջին տալ իրավական փաթեթավորում։

 

Արթուր Հովհաննիսյան