Այս իշխանությունն իզորու չէ լուծել ռազմագերիների հարցը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Կովկաս» ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանն է

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն իրականացվել է թուրք-ադրբեջանական փողերով, դրանք Հայաստան էին հոսում սորոսական խողովակներով։ Իշխանափոխության պարագլուխները համագործակցության մեջ են եղել Թուրքիայի հետ, ավելին, այժմ արդեն իսկ բացահայտվում է, որ նրանց մեջ կան թուրք գործակալներ, որոնք  2018-ին գալով  իշխանության՝ զբաղեցրին  պատասխանատու պաշտոններ։ Նրանք առանց աչք թարթելու Ադրբեջանին հանձնեցին Արցախը, ունեցանք արյունալի պատերազմ՝ հազարավոր զոհեր, անհետ կորածներ, ռազմագերիներ:

Իսկ «Եռաբլուրում» թաղումները շարունակվում են, ու ամեն օր է այդպես… Մինչդեռ Հայաստանի  իշխանությունը  շարունակում է թաքցնել զոհերի իրական թիվը…

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը աղմկահարույց բացահայտում արեց․ հայտարարելով, որ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, միաժամանակ ծառայել է Հայաստանի ԱԱԾ-ին, իր խոսքով ասած՝ Միրզոյանը «դվայնոյ ագենտ» է։

Մանրամասները՝ տեսանյութում