ՊՆ դարպասներին մեքենայով հարվածած հոր  դեմ քրեական գործ է հարուցվել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հրահանգով․ Mediaport

Շրջանառվող տեղեկությունները, թե անհետ կորած զինծառայողի հոր դեմ քրեական գործ է հարուցվել ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանի հրահանգով, չի համապատասխանում իրականությանը:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, անհետ կորած զինվորի՝ ՊՆ դարպասներին մեքենայով հարվածած հոր  դեմ քրեական գործ է հարուցվել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հրահանգով:

Իսկ գործընթացը համարագում է Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Տղամարդը բարձրացված հանրային աղմուկից հետո այսօր ազատ է արձակվել: