«Հեղափոխական» գործընթացներ ՀՀ ավիացիայի ոլորտու՞մ, թե՞ հերթական խաբեություն

«Հեղափոխական» գործընթացներ ՀՀ ավիացիայի ոլորտու՞մ, թե՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԲԵՈւԹՅՈւՆ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջնորդությամբ, բրիտանական քաղաքացիական ավիացիոն իշխանությունները քննարկել են ՀՀ ավիացիոն իշխանություններին Safety Management Manual (SMM) ծրագիրը կազմելու հարցը:

Շնորհակալություն Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հոգատարության համար:

Հիմա մի փոքր պատմական էքսկուրս:

2019 թ. Նոյեմբերին ՀՀ ՔԱղաքացիական Ավիացիայի Կոմիտեյի (ՔԱԿ) ղեկավարությանը հրավիրել էին Բրյուսել, ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) գրասենյակ, հասկանալու, թե ինչ է կատարվում մեր երկրի ավիացիոն ոլորտում: Հետ«հեղափոխական» 2 տարվա ընթացքում վիճակն իրականում անցել էր կրիտիկականի սահմանը, ինչն աննկատ անցնել չէր կարող ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության տեսադաշտով:

Ես, դեռևս վարչապետի ավիացիոն հարցերով խորհրդական լինելով, առաջարկեցի հրավիրել 3 միջազգային որակավորում ունեցող էքսպերտների, ազգությամբ իտալացի, խորվաթ և հայ (սերտիֆիկատները պատրաստ եմ ներկայացնել, ինչպես նաև նրանց բազմամյա հարուստ փորձը):

Շատ բարձր որակավորման, կազմակերպման, ուսուցման և ստուգման իրավունքով, մի քանի տասնյակ միջազգային սերտիֆիկատներով:

Որպեսզի նրանք ուսուցանեն, կազմեն, և պրակտիկ օգտագործում սովորեցնեն հայ մասնագետներին:

Որոնք էլ կանցնեյին 2020 թ Փետրվարի սկզբին նշանակված EASA աուդիտը:

Ու ոչ միայն էս նշված ՄԵԿ փաստաթղթի կազմման, այլ մնացած ՉՈՐՍ հիմնական փաստաթղթերի ԿԱԶԶՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅԱՆ մասերով:

Դրանով մենք կարող էինք խուսափել EASA «սև ցուցակում» հայտնվելուց, կունենայինք պատրաստված հայ մասնագետներ, և նրանց մասնակցությամբ կազմված, ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններից պահանջվող ՀԻՄՆԱԿԱՆ փաստաթղթեր, նրանց ՕԳՏԱԳՈՐԾՈւՄԸ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈւՆՆ ապահովող համակարգ:

Էս ամենի արժեքը կազմելու էր մոտ $30.000:

Համեմատության համար ասեմ, որ դա մոտ 3 անգամ ավելի էժան էր, քան ճանապարհներն ու շենքերը ողողած` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» տխմար բաններների արժեքից:

Առաջարկս մերժվեց:

Ինչը հանդիսացավ իմ հրաժարական տալու վերջին փաստարկը:

Ես այս իշխանությունների հետ անելիք այլևս չունեյի:

Հայաստանի Ավիացիոն իշխանությունները հայտնվեցին EASA «սև ցուցակում»:

ՔԱԿ նախագահը հնչեցրեց իր հերթական ՄԵԾ ՍՈւՏԸ, թե, բա նրանք էդպիսի հմտություններ չունեյին, նրանք միայն ավիաընկերությունների հետ աշխատելու փորձ ունեն, և գալու էին Հայաստան ՄԻԱՅՆ ԹՈւՂԹ ՏՊԵԼՈւ:

Ասեմ, որ էս տխմար հայտարարությունը նույնպես դարձավ սկանդալ, մարդիկ իրենց կարողությունները թերագնահատող, կյանքում որևէ փորձ ու որևէ արժանիք չունեցող թերուսի բերանով արտահայտած տխմարությունն ընդունեցին որպես ՀՀ պետական մոտեցում:

Հիմա, մեկ տարի անց, երբ Հայաստանն արդեն EASA «սև ցուցակում» է, Ի՞ՆՉ Է Հայաստանին արժենալու ՄԵԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ կազմելու գինը:

$30.000 ? Թե՞ անհամեմատ ավելի թանկ` ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏ:

Մեծ Բրիտանիան իր և իր երկրում գրանցված ավիաընկերությունների շահերի հետևորդն է: Եվ դա առողջ մոտեցում է սեփական երկրի և նրա հարկատուների շահերի սպասարկմանը:

Ու՞Մ ՇԱՀԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ` ՔԱԿ-ը:

ՀԳ: Այս հայտարարությունն արվել է իմ կողմից ՀՀ Գլխավոր Դատախազին` ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության և պետական մարմինների կողմից իրականացված ԲԱՑԱՀԱՅՏ կոռուպցիոն գործունեության մասին հայտ ներկայացնելուց, և գործի քննությունը սկսվելուց անմիջապես հետո:

#կոռուպցիաչկա

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից։