Մոնղոլիայի հետ Ռուսաստանի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին 8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մոնղոլիայի Թուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Օջախն ընկած է տասը կիլոմետր խորության վրա:

Միևնույն ժամանակ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում է 6,8 մագնիտուդի մասին: ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաև չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչև հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ: